Բժիշկներ
«Մեդեսի» ստոմատոլոգիական կենտրոն
Մեր հյուրն է «Մեդեսի» ստոմատոլոգիական կլինիկայի տնօրեն Մհեր Մկրտումյանը:
— Լինելով նորաբաց կլինիկա և գործելով ներկայիս մրցակցային պայմաններում, «Մեդեսի» ստոմատոլոգիական կլինիկան բուժման ի՞նչ ժամանակակից մեթոդներ է ներմուծել Հայաստան:
— Մեր կլինիկան իր գործունեության առաջին օրվանից նպատակ ունի համապատասխանելու աշխարհի լավագույն կլինիկաներին: Մենք ներմուծել ենք դեռևս Հայաստանում չկիրառվող լավագույն լազերային սարքավորումները: Դրանցից է հայտնի Biolase ֆիրմայի Waterlas լազերային սարքը, որը ոչ միայն հեշտացնում է բժշկի աշխատանքը, այլև` կատարվում են բարդ վիրահատություններ: Այդ սարքի շնորհիվ ատամի մշակումն իրականացվում է լազերային ճառագայթի միջոցով: Այն կարողանում է ընտրողաբար հեռացնել ատամի վնասված հյուսվածքը` զերծ մնալով առողջ հյուսվածքին դիպչելու հավանականությունից: Բուժումն անցնում է անցավ և որակյալ: Վիրահատությունն ընթանում է արյան բացակայությամբ: Լազերային սարքի միջոցով կատարվում են նաև պլաստիկ վիրահատություններ
— Բարձրակարգ հիվանդանոցներում բուժումն աստղաբաշխական թվեր արժե, որն ամեն մարդու գրպանի համար չէ: Ի՞նչ գնային համակարգ է գործում ձեզ մոտ:
— Մենք որդեգրել ենք մի սկզբունք. սարքավորումը Հայաստան ենք ներմուծել ոչ թե բիզնեսի միջոց դարձնելու, այլ` ազգաբնակչությանը ճիշտ ծառայեցնելու նպատակով: Ի տարբերություն արտասահմանյան կլինիկաներում գործող գնային թանկ քաղաքականության` մեր կլինիկայում գները` որակի համեմատ, բավականին մատչելի և ցածր են:
— Հայաստանում նորամուծություն դարձած լազերային սարքավորումը հավելյալ ի՞նչ հնարավորություններ է ընձեռում:
— Նախ. լազերը սարք է` հեշտացնելու բժշկի աշխատանքը: Երկրորդ. դրա շնորհիվ հաճախորդը խնայում է իր ժամանակը և ստանում որակյալ բուժման հնարավորություն: Եվ երրորդ. լազերի միջոցով այսօր կարելի է անել ամեն ինչ, ինչ հնարավոր չէ ստանդարտ սարքավորումներով:
— Առավել շատ ի՞նչ խնդիրներ են դիմում «Մեդեսի» ստոմատոլոգիական կլինիկա և արդյո՞ք արդարացվում են սպասելիքները:
— Մեզ դիմում են ամենատարբեր խնդիրներով: Կատարում ենք ամբողջ աշխարհում գործող Բրեկկետ համակարգի միջոցով ատամների ուղղում: Իմ մասնագիտացումը կոնկրետ այս բնագավառում է: Պետք է նշեմ, որ Բրեկկետ համակարգի կիրառումն իրականացվում է առանց տարիքային սահմանափակման: Հայաստանում տարածված են անհայտ ծագմամբ բրեկկետներ: Մենք օգտագործում ենք ամերիկյան և եվրոպական արտադրության շարժական բրեկկետներ: Կատարում ենք ատամների սպիտակեցում, քարերի մաքրում, ինչպես նաև` ատամների վրա թանկարժեք քարերի տեղադրում: Նշեմ, որ հաճախորդների մեծամասնությունը դիմում է օրթոդոնտիկ և օրթոպեդիկ խնդիրներով: Քիչ մաս չեն կազմում նաև իմպլանտացիայի հարցերով դիմողները:
— Ի՞նչն է յուրահատուկ Ձեր կլինիկայում:
— Մեր կլինիկան ունի մի շարք առավելություններ` պրոֆեսիոնալ անձնակազմ, առանձնացված ստորաբաժանումներ` արդի ստոմատոլոգիայի, բուժական և պրոթեզավորման, մանկական, վիրաբուժական, պարոդոնտոլոգիական, իմպլանտոլոգիայի, օրթոդոնտիայի բաժանմունքներ: Ունենք նաև ատամնատեխնիկական լաբորատորիա, մանրէազերծման ժամանակակից համակարգ, հիվանդների սպասարկման արդի պայմաններ: Ինչ վերաբերում է անձնակազմին, նշեմ, որ մեր մասնագետների մի մասը հրավիրված է ԱՄՆ-ից և Ռուսաստանի Դաշնությունից, իսկ մյուս մասը` վերապատրաստվել է արտերկրներում: Մեր գործում ամենակարևորը մասնագետն է, իսկ թիմային աշխատանքի շնորհիվ կատարած գործի արդյունավետությունը կրկնապատկվում է:
Մաղթենք նորաբաց «Մեդեսի» ստոմատոլոգիական կլինիկային հաջողություն և առողջ մրցակցություն հետագա աշխատանքում:
02.06.2011 Narine Sargsyan
09.02.2013
armine antanesyan
10.11.2011
Կարդացեք նաև
23.03.2026
01.02.2024
12.06.2023
30.03.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ